Բարեխօսութեամբ Մօր Քո և Կուսի
09/08/2018 21:10
Նմանատիպ
Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի
Ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս,
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր
Սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս,
Եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա
Զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:
Այսօր ժողովեալ դասք քահանայից,
Սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
Խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր,
Յօրինակ ըստ հնումն Զաքարիայ:
Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս,
Որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ
Միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս:
Կատարում է «Հովեր» երգչախումբը
Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան