Ադրբեջանական նավթը սպառվում է, սակայն «SOCAR»-ը դեռ համարձակվում է հույս հայտնել
Նմանատիպ
«SOCAR»-ի համար Ռուսաստանի կայացրած որոշումը անակնկալ չէ: Այսօր ադրբեջանական մի շարք լրատվական կայքեր նման խորագրերով հոդվածներ էին տեղադրել, որտեղ նշում էին որոշման կանխատեսելիության մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև Ռուասաստանի Դաշնության տարածքով ադրբեջանական նավթի տարանցման մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին» փաստաթուղթ է ստորագրվել: Այդ մասին մամուլում տեղեկություններ են սկսում շրջանառվել մայիսի 14-ից, սակայն Մեդվեդևը իր պաշտոնական որոշումը կայացրել էր դեռևս մայիսի 5-ին:
Վերոնշյալը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի մասին է, որը նախատեսում է Կասպից ծովից ադրբեջանական նավթը Բաքու-Նովոռոսիսկ խողովակաշարով հասցնել Սև ծով: Մասնագետների կարծիքով այս նավթամուղի հիմնական մրցակիցն էր Բաքու- Թբիլիսի- Ջեհյան-ը: Համաձայան այդ պայմանագրի Ադրբեջանը պարտավորվում էր տարեկան 5 մլն տոննա նավթ փոխադրել Ռուսաստանի տարածքով: Սակայն սկսած 2011թ-ից Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և ռուսական «Տրանսնեվթ» ընկերության միջև տրանսպորտային սակագների և փոխադրվող նավթի ծավալների վերաբերյալ տարաձայնություններ էր սկսվել: 2011թ. այս նավթամուղով փոխադրվել էր մոտ 2 մլն տոննա նավթ, ինչը 11.3%-ով քիչ էր 2010թ. ցուցանիշից և մոտ երկու անգամ պակաս՝ պայմանագրով նախատեսված չափից: Ռուսական կողմն Ադրբեջանից մասնավորապես պահանջել էր ավելացնել փոխադրման ծավալները:
Ռուսական կողմի ներկայացուցիչ Իգոր Դեմինն ռուսական «ԻՏԱՌՌ -ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել է, որ պայմանագրի լուծման պատճառը հենց նավթատարի թողունակությունն ավելացնելու՝ ռուսական կողմի պահանջը չկատարելն է եղել: «Վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանը չէր կատարում միջկառավարական այդ համաձայնագրի պայմանները՝ Ռուսաստանի տարածքով տարեկան փոխադրում էր երկու անգամ ավելի քիչ նավթ, քան նախատեսված էր փաստաթղթում: Փոխադրման ծավալներից ստացված եկամուտը բավարար չէ անգամ խողովակաշարի տեխնիկական սպասարկման ծախսերը հոգալու համար»,-նշել է նա:
Ադրբեջանական «Contact.az»- փոխանցմամբ, «SOCAR»-ը բարձր է գնահատել նավթամուղի պատմական նշնակությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում