Մուսուլման Ռիբերին մեծահոգի է գտնվել

«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը նշել է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի խաղընկեր Ֆրանկ Ռիբերիի հետ, հաղորդում է գերմանական մամուլը:

Բոատենգի խոսքերով’ Ֆրանսիայի հավաքականի խաղացողը վիրավորված չէ իրենից:

-Իմ ու իմ եղբայր Ռիբերիի միջև ամեն ինչ կարգին է: Այդ գարեջուրը ոչ ալկոհոլային է եղել: Այնպես որ, ամեն ինչ կարգին է,- ասել է Բոատենգը:

Հիշեցնենք’ Ռիբերին նշել էր, որ այլևս չի շփվելու Բոատենգի հետ: Նա բարկացել էր իր թիմակցի վրա այն պատճառով, որ գերմանացի ֆուտբոլիստը չեմպիոնության տոնակատարության ընթացքում գարեջուրը լցրել էր իր վրա: Ռիբերին, մուսուլման լինելով, ալկոհոլ չի օգտագործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում