«Նարեկ»․ Մեսրոպ Մաշտոց
Նմանատիպ
1. Տեր որ ի մեջ լերինն
Տէր որ ի մեջ լերինն ` աղբերացուցեր ըզջուրն ի վիմէն …
Տէր ի սըրտէ իմմէ հան ինձ արտասուս ապաշխարութեան …
Զի կեցից և ապաշխարութեամբ ապրեցայց. ի հանդերձեալ քոց դատաստանաց …
2. Անկանիմ առաջի Քո
Անկանիմ Առաջի Քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ,
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:
3. Բազում են Քոյ գթութիւնքդ
Բազում են Քոյ գթութիւնքդ
Բազմամեղ անձին իմոյ
Ողորմեա Աստուած քաւիչ իմ:
Զի Քեզ անյիշաչար Տէր
Մեղայ չարին խաբմամբ
Ողորմեա Աստուած քաւիչ իմ:
Ի Քոյ ի միւս անգամ գալստեանն
Յորժամ գաս դատել զերկիր
Ողորմեա Աստուած քաւիչ իմ:
4. Յամենայն Ժամ
Յամենայն ժամ աղաչանք իմ այս են. ի մեղաց իմոց սուրբ արա զիս Տէր:
Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ, աղաչեմ զՔեզ թող ինձ Տէր:
Արտուասուաց իմոց մի լռեր Տէր, զի պանդուխտ եմ ես:
5. Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ:
Մըրըրկեալ ալիք թըշնամին ինձ յարուցանէ:
Նաւապետ բարի լեր անձին իմոյ ապաւէն:
6. Ողորմեա զիս, Աստւած
Ողորմեա ինձ, Աստուած՝ զի Քեզ միայնոյ մեղայ:
Առաւել լւա զիս ի տղմոյ յանցանաց, աղբիւր բժշկութեան
Եւ ողորմեա:
Յարենէ փրկեա՛ զիս, որ հոգւոց և մարմնոց ունիս իշխանութիւն,
Եւ ողորմեա:
7. Զղջման իմոյ զարտասուս անկանիմ առաջի քո
Զղջման իմոյ զարտասուս արկանեմ առաջի քո,
Քրիստոս, թո՛ղ ինձ զմեղս իմ որպէս երբեմն պոռնիկին,
Որ միայնդ ես բազմագութ:
Անկանիմ առաջի քո, Քրիստոս, որ հովիւդ ես բանաւոր հօտի,
Խնդրեա և զիս, զմոլորեալս, միայնդ ես բազմագութ:
Զմեղս իմ ցուցից քեզ, Քրիստոս, որ բժիշկդ ես հոգւոց և տէր կենաց,
Բժշկեա և զիմ զհիւանդութիւնս, որ միայնդ ես բազմագութ:
Մեսրոպ Մաշտոց (5-րդ դար) – ապաշխարության 7 շարական
«Նարեկ» արական երգչախումբ
Խմբավար՝ Մկրտիչ Մկրտչյան
Մենակատարներ՝ Վարուժան Մարգարյան, Սուրեն Զուրաբյան