Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին

Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Վիբորգում նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 26-րդ կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին:

Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժյուրիի կազմում են նաև պրոդյուսեր Յուլիա Միշկինենեն, մշակութաբան, պրոդյուսեր Օլգա Աֆանասևան, կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր Վյաչեսլավ Սորոկինը:

Կինոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 10-ին՝ Գարի Բարդինի «Բոլերո 17» և Ալեքսանդր Վելեդինսկու «Քեյփթաունյան նավահանգստում» ֆիլմերով:

Կինոփառատոնի փակումը տեղի կունենա օգոստոսի 16-ին, որտեղ էլ ի հայտ կգան փառատոնի հաղթողները:

Վեստի.ռու-ից տեղեկանում ենք, որ «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն 130 ֆիլմ։

 

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում