Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը
Նմանատիպ
Sydney Guitar Festival փառատոնում 457 մարդ էլեկտրակիթառներով միաժամանակ կատարել է AC/DC խմբի Highway to Hell կոմպոզիցիան։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ The Choirboys-ի ավստրալացի կատարողները ռիթմը տվել են բեմից, իսկ մնացած երաժիշտները եղել են ունկնդիրների բազմության մեջ: Նրանք նվագել են մեղեդին՝ օգտագործելով ձայնային հատուկ ուժեղացուցիչներ, որոնք կարելի էր ստանալ միայն գրանցվելուց և երաժիշտներից դրամահավաքի հաշվին 45 դոլար վճարելուց հետո:
Այդպիսով, պաշտոնական համաշխարհային ռեկորդ է սահմանվել ամենամեծ մեծ թվով այն մարդկանց ցուցանիշով, որոնք միաժամանակ նույն մեղեդին են կատարել Էլեկտրակիթառներով:
Աղբյուրը գրում է, որ նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանվել էր Հնդկաստանում: Այն ժամանակ հարյուրավոր երաժիշտներ Knocking On Heavens Door երգը կատարել էին Guns N՚ Roses-ի տարբերակով:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում