«Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ
Նմանատիպ
Արամ Խաչատրյան համերգասրահում օգոստոսի 29-ին հնչելու է Ջակոմո Պուչինիի «Թիկնոցը» և Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաների համերգային կատարումները՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ համերգին որպես մենակատարներ հանդես են գալու ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի արտիստներ։
Մասնավորապես, «Պայացներ»-ում հանդես է գալու Իտալիայից բարիտոն Ջիանպիերո Ռուջերին, Ղազախստանից բարիտոն Ազամաթ Ժելտիգրուզովը, նաև Ռուսաստանից տենոր Արսեն Սողոմոնյանը, Ֆրանսիայից սոպրանո Աննա Կասյանը, Հայաստանից տենոր Պերճ Քարազյանը։ Երգչախմբերից ելույթ է ունենալու «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Էմմա Առաքելյան)։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում