Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով

Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում