Դևիդ Բեքհեմը հեռանում է ֆուտբոլից

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները կախել մեխից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, ՊՍԺ-ն կիսապաշտպանին առաջարկել է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, սակայն ֆուտբոլիստը մերժել է և որոշում կայացրել’ կարիերան ավարտելու մասին:

Հիշեցնենք, որ Բեքհեմն առաջին անգլիացին է, ում հաջողվել է 4 տարբեր երկրներում նվաճել չեմպիոնական տիտղոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում