«Գեղեցիկ, բայց համեստ». Ջիվան Գասպարյանը նախարարի հետ քննարկել է իր 90-ամյակ համերգի մանրամասները
22/08/2018 19:46
Նմանատիպ
Դուդուկի Վարպետն այսօր մշակույթի նախարությունում` Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր համերգի մանրամասները:
Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը:
Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ին է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են՝ Ջիվան Գասպարյանի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»:
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում