Սպանված ոստիկանապետը փոխարինվեց

Մայիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամանագրեր է ստորագրել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:

Հիշեցնենք, որ Նաիրիի նախկին ոստիկանապետ Կորյուն Հարությունյանին ոստիկանները հայտնաբերել էին Հրազդանի վարչական շրջանում գտնվող ծնողների գերեզմանի հարևանությամբ կայնված իր ծառայողական ավտոմեքենայում՝ գլխի մասում հրազենային վնասվածքով մահացած վիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում