Է. Շարմազանով. Կառավարությունը կանի անհրաժեշտ ամեն բան` բարելավելու կարիքավոր խավերի սոցիալական վիճակը
Նմանատիպ
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այլ հարցերի անդրադարձ չի եղել: Այս մասին երեկ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինիս լրագրողներին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի դատին:
Ինչպես հայտնում է Aysor.am-ը’ Շարմազանովի խոսքով, նիստի ընթացքում քննարկվել և ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունները, իսկ ընտրությունների արդյունքները դրական են գնահատվել:
Հարցին, թե մինչ նիստը լուրեր էին շրջանառվում, որ քննարկվելու է որոշ մարզպետների փոփոխման հարցը, Շարմազանովը պատասխանել է. «Կադրային հարցեր չեն քննարկվել, եթե առաջիկայում նման հարց օրակարգում լինի, ապա կտեղեկացնենք»:
Մեկ այլ աղբյուր’ Aravot.am-ը հայտնոըմ է, որ Շարմազանովն անդրադարձել է նաև գազ գնի թանկացմանը:
«Բոլորը պետք է հասկանան, որ ոչ մի կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, չեն որոշում գազի գինը: Բայց դա չպետք է անդրադառնա հայ-ռուսական ռազմավարական, տնտեսական, մշակութային եւ կրթական հարաբերությունների վրա: Միանշանակ է, որ գազի գնի բարձրացումը կազդի երկրի սոցիալական վիճակի վրա, սակայն կառավարությունը պետք է անի անհրաժեշտ ամեն բան՝ բարելավելու համար հասարակության կարիքավոր խավերի սոցիալական վիճակը, թեթեւացնի թոշակառուների վիճակը: Այդ առումով ՀՀԿ-ն վստահում է երկրի վարչապետին»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում