«Դեպի Մանկական Եվրատեսիլի» 12 մասնակիցների մրցութային երգերը
Նմանատիպ
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր: eurovision.am կայքից տեղեկանում ենք, որ մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում օգոստոսի 30-ին և 31-ին: Այսօր հրապարակվել են նախագծի տասներկու մասնակիցների երգերը՝ այբբենական կարգով.
Անահիտ Առաքելյան «Շաբադիբամ»
Անի «ANGELS»
Աննա «1 2 3 4»
Արփի «Պար»
Գոռ X «Why Don’t?»
Էլիզա «Իմ երազանք»
Էրիկ «Արի պարի»
Լիա «Կամաց – կամաց»
Լիլի «Պայքար»
L.E.V.O.N «L.E.V.O.N»
Հարութ Հարությունյան «Ամառ է»
Մարիա Պետրոսյան «Happy Birthday»
Հանրային հեռուստաընկերությունից ավելի վաղ հայտնել էին, որ երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվել են նախագծի 23 մասնակիցները։
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում սեպտեմբերի 9-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 23-ին:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Մրցույթին մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 19 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Նիդեռլանդներ, Ուելս։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում