Արեւելեան եւ արեւմտեան երկիրների հասարակական տարբերութիւնները․ Տեր Սերոբ քհն. Ազարյան
Նմանատիպ
Մի անձ հարցադրեց թէ ինչ են արեւելեան եւ արեւմտեան երկիրների հասարակական տարբերութիւնները կամ նմանութիւնները։
Կիսակատակ պատասխանեմ տարբերութիւնների մասին.
Արեւմուտքում հայհոյանքը շնչելու նման մի բան է։
Արեւելքում բամբասանքը շնչելու նման մի բան է։
Արեւմուտքում մարդիկ սին հպարտութիւն ունեն նիւթական ունեցուածքով, շատա/խօս/կերութեամբ եւ պարապ գլուխով։
Արեւելքում մարդիկ սին հպարտութիւն ունեն մի մեքենայով, ազգի գենով, կամ պապերի անցեալ գործերով։
Արեւմուտքում ամէն կապիկութիւն արտադրում են։
Արեւելքում շատեր փորձում են կապկել արեւմուտքին։
Արեւմուտքում բարոյականութիւնը չքացած բան է, բայց կարելի է յետ բերել, երբեմն..։
Արեւելքում բարոյականութիւնը օրէնք է, բայց կարելի է խախտել, երբեմն…։
Արեւմուտքում սահմանադրութիւն խախտելու ամէն առիթ տրուած է, որ իրաւախախտը եկամուտ ապահովի իշխանաւորին։
Արեւելքում սահմանադրութիւն գրուած է որ ընդհանրապէս խախտուի, եւ կամ իշխանաւորին ծառայի ըստ կամս։
Արեւմուտքում աղանդաւոր քարոզիչներ դերասաններ են. ծախում են սուտը, որ փող տաս իրենց բիզնեսին համար։
Արեւելքում աղանդաւոր քարոզիչներ սովորում են արեւմտեան դերասաններից, բայց նախ փող են տալիս գործը քալեցնելու համար։
Արեւմուտքում որեւէ մարդ չի խառնւում ձեր գործերին, մարդ չկոչուելու աստիճան։
Արեւելքում ամէն մարդ խառնւում է ձեր կեանքին, մարդ զզուեցնելու աստիճան։
Արեւմուտքում մարդոց առաջնահերթութիւններն են, փողով հարստանալ, զուարճանալ, ուտել ու ապա բամբասել։
Արեւելքում մարդոց առաջնահերթութիւններն են, բամբասել, ուտել, զուարճանալ, ու ապա փողով հարստանալ։
Արեւմուտքում կարծիք յայտնել շատ անգամ կը նշանակի ձաբռտել։
Արեւելքում կարծիք յայտնել կը նշանակի քո դէմ պատերազմ յայտարարել տալ։
Նմանութիւննե՞րը.
Փողի, անունի, աթոռի, պաշտօնի, դիրքի ու փառքի անյագ հետապնդում։ Իսկ քրիստոնէական սուրբ հաւատքը շատերի մօտ մի շապիկ՝ որ կարելի է հանել-հագուել, ըստ պարագայական պահանջներին։
————–
Յուսով եմ որ արեւմտեանների համար անպէտքութիւն չէ սա, իսկ արեւելեանների համար կռիւի առիթ։ Իսկ երկուքին մօտ լուրջ մարդոց համար՝ մտածելու տեղիք։