Ադրբեջանը կունենա՞ նախագահի հայ թեկնածու

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը պատրաստվում է գրանցվել որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Ինչպես հայտնում է Aysor.am-ը այդ մաիսն ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանց ինքը՝ Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանահայերն առաջադրել են Այվազյանի թեկնածությունը և նա պատրաստ է և  ընդունել է նրանց առաջարկը:  Գրիգորի Այվազյան նշել է նաև, որ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում նա կմեկնի Բաքու, իսկ չգրանացման դեպքում Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատվի որպես ֆաշիստական պետություն:

Ինչպես հայտնում է Panorama.am, ըստ Գ. Այվազյանի, Ադրբեջանում 1990 թվականից ի վեր բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել մասնակցելու հնարավորությունից. «Եզակի հնարավորություն է ընձեռվում Ադրբեջանում կազմակերպել առաջին իրական մրցակցային ընտրությունները»:

Նա իր հիմնական մրցակիցն է համարում Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևին:
Գ. Այվազյանն ասաց, որ իրենք ունեն համախոհների մեծ թիմ ու հենց ստանա անվտանգության երաշխիքներ, անմիջապես կմեկնի Ադրբեջան:

«Եթե ինձ պաշտոնապես գրանցեն, հավասար քարոզարշավ իրականացնելու հնարավարություն ընձեռեն, վստահ եմ, որ կհաղթեմ առնվազն 60 տոկոս ձայն ստանալով»,- ասել է բանախոսը:

Այվազյանը նշել է, որ իրեն ընտրողներին թվին են պատկանում ադրբեջանահայ վտարանդիները, Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց երաշխավորում է լայն ինքնավարություն ընդհուպ անկախության, Ադրբեջանի ժողովրդին խոստանում է հետ վերադարձնել ռեժիմի կողմից յուրացված պետական հարստությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում