Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Գազելներ» նկարը

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Գազելներ» նկարը

Առաջին անգամ Հայաստանում` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, կազմակերպվող «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում կներկայացվի Մարտիրոս Սարյանի հայտնի «Գազելներ» նկարը Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչը հնարավոր է դարձել ամերիկահայ բարերար՝ տիկին Հայկուշ Քոհլերի մեկենասության շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսը կայանալու է սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը, նվիրված է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ նույն ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի Վարպետի փարիզյան շրջանի (1926-1928) «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927թ.) զարմանալի պատմություն ունեցող կտավը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում