Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
01/09/2018 21:07
Նմանատիպ
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը
The Fresno Bee-ն գրում է, որ թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և այլոք:
Թանգարանի մի հատվածում կարելի է տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք:
Թանգարանն այցելուների համար բաց կլինի երեքշաբթիից կիրակի:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում