Եթե ես հանկարծ խլեի ցավդ
03/09/2018 22:25
Նմանատիպ
Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
Կդատարկվեիր,
Ու ես ինքս ինձ տխուր կզգաի:
Թե չլինեիր դու հենց վիշտն ինքը,
Ես քո մեջ երբեք ինձ չեի տեսնի,
Ու մենք խոսքերի կարիք կզգաինք…
Այս լռությունը շատ է կարևոր,
Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եվ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:
Վախենում եմ «սեր » բառը ասել,
Զի նախազգում եմ ,
Որ սիրուց անդին ամայությունն է…
Եվ վախենում եմ , որ սերը միայն բառ լինի ,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սերը,
Որ ամենքինն է ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն :
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում չլինի ոչինչ…
Ալիսիա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում