Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հետ մեկնել է Կրասնոդար
Նմանատիպ
«Սպարտակի» մարզչական շտաբը հրապարակել է 19 խաղացողներից բաղկացած հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստներն այօր առավոտյան մեկնել են Կրասնոդար’ Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում մրցելու տեղի համանուն թիմի հետ:
Ընդգծենք, որ հրավիրվածների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «ԲԿՄԱ»-ի հետ խաղում ստացած վնասվածքից հետո մինչ օրս ընդամենը մեկ լիարժեք մարզում է անցկացրել: Ավելացնենք, որ թիմի հետ է նաև պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկը, ով կապանների վնասվածքի պատճառով բացակայել էր երկար ժամանակ:
Ահա ամբողջական հայտացուցակը.
Դարպասապահներ. Դիկան, Պեսյակով
Պաշտպաններ. Բոկետտի, Բրիզգալով, Դմիտրի ու Կիրիլ Կոմբարովներ, Մակեեվ, Պարշիվլյուկ, Սուխի
Կիսապաշտպաններ. Անանիձե, Վուկոևիչ, Կարիոկա, Կայումով, Խուրադո, Չելստրյոմ, Յակովլյեվ
Հարձակվողներ. Ձյուբա, Կրոտով, Յուրա Մովսիսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում