Ստեփանակերտում նոր մարզահամալիր կկառուցվի
17/05/2013 17:18
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին:
Մարզահամալիրի նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է նման օբյեկտի առկայությունը Ստեփանակերտում՝ հավելելով, որ այն մեծապես կնպաստի հանրապետությունում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել նախագծի կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի պատշաճ մակարդակով եւ անթերի:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում