«Թանգարանների գիշերը» և իր անակնկալները

Մի քանի տարի է ինչ տարվա մեջ մի անգամ հայաստանյան ութ տասնյակից ավել թանգարանների դռները բաց է լինում այցելուների համար: Ամեն տարի նոր միջոցառումներ և ցուցադրություններ են կազմակերպվում: Արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումն այս տարի նոր և անսպասելի անակնալներն է մատուցում մեզ:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս միացել է «Թանգարանների գիշեր» ակցիային: Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կլինի «Հնչյուններ և գույներ» խորագրով միջոցառումը: Միջոցառման շրջանակներում այցելուները Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո նկարելու են, իսկ լավագույնները ցուցադրվելու են թանգարանի դահլիճում: Այս մասին ասուլիսում ասալ է Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը:

Օրվա շրջանակներում ներկայացվելու է «Երեք հասակ» ցուցադրությունը. ցուցադրվելու են Արամ Խաչատրյանի լուսանկարները թանգարանի արխիվից:

Կայանալու է նաև Ա. Խաչատրյանի անվան տրիոայի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը, Ա. Գրիգորյանի փոխանցմամբ, նվիրված է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործություններին:

Իսկ Սերգեյ Փարաջանովի տուն- թանգարան այցելուները այս տարի չեն կարող «Թանգարանների գիշեր» ակցիային չի չի մասնակցելու: Ինչպես հայտնում է Tert.am-ը Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դա անիմաստ բան է, և ինքը արդեն ՀՀ մշակույթի նախարարությանը տեղյակ է պահել թանգարանի որոշման մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում