Yamaha E-Band Competition 2018-ում լավագույն կիթառահար է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը
Նմանատիպ
Yamaha E-Band Competition 2018-ում «Individual Winners» անվանակարգում լավագույն կիթառահար է ճանաչվել Հայաստանը ներկայացնող «Mik Aelian» խմբի կիթառահար Խորեն Միքայելյանը։ a.cstmapp.com կայքից տեղեկանում ենք, որ նա որպես մրցանակ ստացել է Yamaha Revstar RSP20 Էլեկտրական կիթառ։ Yamaha E-Band- ի մրցույթում հաղթող է ճանաչվել «Native Afrik» band–ը Գանայից։ Նրանք՝ որպես «Grand Prix» հաղթող, կմեկնեն Ճապոնիա։
Խորեն Միքայելյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 11-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 2002թ-ից զուգահեռ հաճախել է Ա.Սպենդիարյանիանվան երաժշտական դպրոցի փողային բաժին` գալարափողի դասարան: 2004թ-ից սկսել է նվագել կիթառ: 2005թ. Վլադիմիր Հովհաննիսյանի և Սարգիս Հովակիմյանի հետ հիմնադրել է «Scream of silence» ռոք խումբը: 2005-10թթ սովորել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում: 2007թ. Արտաշես Դարբինյանի և Արտավազդ Բաղդասարյանի հետ հիմնադրել է «Նաիրի» ռոք խումբը, որի կիթառահարն է: 2010-12 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում: 2013թ. Մոսկվայում մասնակցել է «Многоликая гитара» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ գրավել է 2-րդ տեղը և ստացել դափնեկրի կոչում:
Yamaha Music Gulf FZE (YMGF) երրորդ տարին անցկացնում է Yamaha E-Band մրցույթը։ Սա սիրողական խմբերի մրցույթ է, որին մասնակցում են Պարսից ծոցի Արաբական երկրներից, Մերձավոր Արևելքի, ԱՊՀ-ի, Արևմտյան Ասիայի երկրներից խմբեր։ Այս մրցույթը հիանալի հնարավորություն է ցուցադրելու երաժշտական տաղանդն ու Ինտերնետի միջոցով դառնալ հայտնի ամբողջ աշխարհում։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում