Հենրիխ Մխիթարյանը խոսել է անձնական կյանքից
17/05/2013 23:06
Նմանատիպ
«Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հերքել է շրջանառվող այն խոսակցությունները, որոնց համաձայն’ ինքը և Արևիկ Ուդումյանն ընկերություն են անում: Այս մասին հաղորդում է Esyes.am-ը:
Մխիթարյանը կայքի հետ զրույցում ասել է.
-Նման բան չկա: Մենք զուտ ընկերական հարաբերություններ ունենք, իրար հետ շատ լավ ենք, սակայն մտերիմ չենք:
Նման լուրերը հերքել է նաև Արևիկ Ուդումյանը.
-Մենք լավ ընկերներ ենք, լավ ծանոթներ: Այդքանը: Հենրիխը շատ լավ մարդ է, շատ լավ ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում