Ո՞ւր էր գնացել կորած տղան

Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Մուրադյանի անհետացման պատմությունը (նա դուրս էր եկել տնից 11.05.2013-ի առավոտյան եւ չէր վերադարձել) մի քանի օր հանրային ուշադրության կենտրոնում էր: Մայիսի 14-ին ոստիկանները նրան գտել էին Դիլիջանում, շատերին հետաքրքրում է՝ ուր էր տղան գնացել։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ Արմենը մայիսի 11-ի առավոտյան վաճառել էր ոսկե շղթան եւ Դիլիջան մեկնել, որի հյուրանոցներից մեկում ոստիկանները նրան մենակ են գտել։ Մեր տեղեկություններով՝ նա Դիլիջան էր գնացել աղջկա հետ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում