Ծառուկյանի հայտարարության հետեւանքները

ԲՀԿ-ական մեր աղբյուրների տեղեկացմամբ, կուսակցության գործարար շրջանակների մոտ սեփական ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը փոքր-ինչ մեղմվել է: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «ԲՀԿ-ականները համարում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր չլինելու մասին, վկայում է, որ իրենք պաշտպանված են եւ կարող են շարունակել մնալ ԲՀԿ շարքերում:

Մինչ այդ հայտարարությունը, նրանցից շատերը պնդում էին, որ, եթե իսկապես Վարդան Օսկանյանի եւ մի քանի այլ ԲՀԿ-ականների ցանկությունն իրականություն դառնա, եւ ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, իրենք ստիպված են լինելու դուրս գալ կուսակցությունից»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում