Հայաստանը հրաժարվե՞լ է ատոմակայանի կառուցման գաղափարից

ՀՀ կառավարության 2013-2017թ.թ. ծրագիրը, որը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի: Այս ծրագրում ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին:Խնդիրն այն է, որ վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին: «Կառավարությունը շարունակելու է նաև Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- մասնաորապես նշված էր նույն այս կառավարության անցած տարի ներկայացրած ծրագրում: Սա հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ 2008 թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին և Աժ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգպանը բառացիորեն հայտարարեց’ «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»: Սրանից անցել է 4.5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում: Կառավարության ներկայացրած ծրագրում նոր ատոմակայանի մասին հիշատակման բացակայությունը կարող է նշանակել, որ Հայաստանը այլևս հրաժարվել է այդ գաղափարից:Գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում