«Զգացմունքային ու կրքոտ տանգոն հիանալի փոխանցում է արգենտինական մշակութային առանձնահատկությունները»
Նմանատիպ
Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց «Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում» միջոցառումը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդները առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները՝ այդ թվում Կոնվերս Բանկը:
«Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր՝ այդ թվում մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթի շրջանակներում այս տարի արգենտինական տանգո դիտելու և master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու Իջևանում»,- ասաց Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչներից ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:
Նա նշեց նաև, որ պարոն Էդուարդո Էռնեկյանը արդեն մոտ երկու տասնամյակ Հայաստանում ակտիվ ներդրումային և բարեգործական գործունեություն է ծավալում, աջակցում երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի:
«Նման միջոցառումները նպատակ ունեն էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին: Այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարը՝ ինչպիսին տանգոն է, հիանալի փոխանցում է արգենտինական մշակութային առանձնահատկությունները: Միջացառման շրջանակներում՝ սեպտեմբերի 10-16-ը, մենք ոչ միայն տանգոյի կատարումներ, այլև արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի դիտելու հնարավորություն կունենանք»,- եզրափակեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում