Օրը թերթեցի
13/09/2018 21:43
Նմանատիպ
Օրը թերթեցի
ոնց օրացույցի հին էջն են թերթում.
նրան գրոտած կմնան ժամեր
հանդիմանության, կորստի, նաև
մեծ ափսոսանքի.
և սակայն ոչինչ իզուր չի անցել.
մեկը իր հոգու լույսերն է մարել,
մեկն էլ իր գործած սխալի հուշից
դեռ ծխացնում է իր մտքերի հետ
մի վառ սիգարետ:
Օրը թերթեցի,
թեև սլաքը վաղուց է կանգնել
կեսգիշերային սահմանագլխին…
Արևագալի հնչյունների հետ
գուցե թե հանգի մի վառ սիգարետ,
և սլաքները կհոսեն դեպի
մի նոր ուղեծիր,
մի նոր արահետ…
Լույսերը վառեք:
Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում