Հայաստանի կրթական համակարգի միջազգային ճանաչելիությունը մեծանում է

Հերթական լավ լուրը: Այս անգամ’ ԱՄՆ-ից:

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: Այսուհետև ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար:

Մեր համալասարանը գրանցված է նաև Կալիֆորնիայի բժշկական խորհրդի պաշտոնական վեբ-կայքում’ պաշտոնապես ճանաչված բժշկական հաստատությունների ցանկում հետևյալ հասցեով:

Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այս ԵՊԲՀ-ն ճանաչվել էր նաև արտասահմանյան մի շարք երկրների բժշկական խորհուրդների կողմից:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում