Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է
Նմանատիպ
Հալեպում սկսել են վերականգնել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ միջնադարյան միջնաբերդը։ Վերջին տարիներին այն եղել է կառավարական զորքերի հիմնական հենակետը։ Ահաբեկիչներն ամեն օր ծանր հրետանիով հարվածել են միջնաբերդի ուղղությամբ։ Ճարտարապետական հուշարձանը կանգուն է վնասել, բայց պատերազմի ժամանակ այն վերածվել է աղբանոցի։
ՆՏՎ գրում է, որ ուսանողները սկսել են քաղաքի գլխավոր խորհրդանիշը մաքրելու գործընթացը։
Ռիա նովոստին գրում է, որ ուսանողներն իրենց նախաձեռնությամբ են սկսել մաքրման աշխատանքները։ «Պատմական վայրի մաքրումը ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել մեր հարազատ քաղաքի համար», – ասել է ուսանողներից մեկը։
Բացի միջնաբերդից, նրանք մտադիր են մաքրման աշխատանքներ իրականցնել նաև փողոցներում։
Միաժամանակ միջնաբերդում շարունակվում է վերանորոգման աշխատանքները։ Սիրիական իշխանությունները ցանկանում է այն ավարտել 2019 թվականին։ Սիրիական իշխանություններն իրենք են իրականացնում ամրոցի վերանորոգումը՝ սպասելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնությանը։ Միջնաբերդն ընդգրկված է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում