Միջադեպի վայրում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Այս պահին Երեւան-Մարտունի մայրուղու վրա թեժ իրավիճակ է: Սպանված զինվորի հարազատներին ոստիկանության եւ ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տալիս զինվորի դին տեղափոխել Երևան:  

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնել է սպանված զինվորի հարազատներից մեկը:

YerevanNews.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով հայտնեց, որ նման բան չկա և ոստիկանության աշխատակիցները ոչ մի ճանապարհ չեն փակել:

Մեկ այլ աղբյուրի` Tert.am-ի փոխանցմամբ, քիչ առաջ միջադեպի վայր է հասել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում