Կորուստներդ խլող չկա

Կորուստներդ խլող չկա

Քո վաստակած ոտքերի տակ
Գորգ ու ծաղիկ փռող չկա,
Կռիվ չանես քո բախտի հետ,
Ուրիշ մի բախտ կռող չկա,
Շնորհակալ եղիր բախտից,
Որ գանձերդ ամենաթանկ,
Ունեցվածքդ անհատնելի –
Կորուստներդ, կորուստներդ,
Կորուստներդ խլող չկա:

Համո ՍԱՀՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում