«Թանգարանային գիշեր»-ը Ucom-ի գրասենյակներում կներկայացվեն երիտասարդ հայ արվեստագետների աշխատանքներ
18/05/2013 14:17
Նմանատիպ
«Յուքոմ» ընկերությունը այս տարի միանում է «Թանգարանային գիշեր» ծրագրին ն Մայիսի 18-ին՝ սկսած ժամը 15:00–ից, Ucom սպասարկման սրահներում կցուցադրվեն երիտասարդ հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքները: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, «Թվային թանգարանային գիշեր» նախագծի սահմաններում կներկայացվեն արվեստի տարբեր ճյուղերում աշխատող Հայաստանում և արտասահմանում բնակվող 32 ժամանակակից արվեստագետների թվով 160 ստեղծագործություններ:
«Հրավիրում ենք բոլորին վայելելու ժամանակակից արվեստը «Յուքոմ» բոլոր սպասարկման սրահներում: Ցուցադրությունը բաց կլինի նաև VisualGap ցուցասրահում’ Տերյան 59, բն.8, ժամը 18:00-24:00-ը», ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում