Հանգիստ թողե’ք սպանված զինվորի դին

Կորցնել երեխա ցավալի փաստ է: Կորցնել որդուն հայրենիքի պարտքը կատարելու ժամանակ շատ ծանր է, հատկապես այն դեպքում, երբ զոհվում է զինակցի գնդակից: Վիշտը փարատելու համար որդի կորցրած ծնողները պարտրաստ են ամենաանսպասելի քայլին: Բայց որպես հայ, որպես քիրստոնյա, վիշտը փարատելու մի ճանապարհ կա՝ արժանապատվությամբ հողին հանձնել դին և հայ ծնողին բնորոշ խոհեմությամբ տանել այդ ծանր բեռը:

Այս աղմուկը, որ բարձրացրել են սպանված զինվորի ծնողները, այլ հիմքեր ունի: Ինչ որ մեկը օգտվում է տվյալ իրավիճակից, խաղում որդեկորույս ծնողների զգացմունքի հետ և անհասկանալի ուժերի համար կատարում իրենց սև գործը և լցնում սեփական գրպանները:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանն նշել է, որ երեկ երեկոյան’ մայիսի 17-ին, մասնակից է եղել Լյուքս Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը, որին մասնակցել են ինչպես համագյուղացիներ,այնպես էլ զինվորականներ:

«Այսօր ժամը 12-ին պետք է լիներ վերջին հրաժեշտի եւ թաղման արարողությունը, պետք է զինվորին վայել թաղում լիներ: Սակայն երբ առավոտյան ժամը 8:30-ին գնացի իրենց տուն, հասկացա, որ ինչ-որ բան է փոխվել: Հայրը հայտարարեց, որ իր երեխային այսօր չի թաղելու»,- ասաց նա:

Ռուբիկ Ղուկասյանը նաեւ նշեց, որ կողքի խոսակցություններից հասկացել է, որ երեկ ընտանիքին է այցելել զինվորի հիմնախնդիրներով զբաղվող հասարակակական կազմակերպության ներկայացուցիչ, ով էլ հենց հիմք է դարձել որդուն հուղարկավորելու մտադրության փոփոխության: «Ես նրան չտեսա, կողքի խոսակցություններից հասկացա այդ ամենը: Երբ եկա աշխատանքի, իմացա, որ բերում են որդու դին Երեւան: Երբ գնացի նորից այնտեղ’ հետ համոզելու, զինվորի հայրն ասել է’ դու էլ իմ թշնամին ես: Իմ երեխուն տարել ես բանակ, տուր իմ տղուն, եթե չէ, իմ դեմ մի կանգնի»,-ասաց նա:

Հետաքրքիր փաստ է, զինվորի հիմախնդիրներով զբաղվող անձինք, ինչպես կարող են դեռ դիակը տանը, կրակի վրա յուղ լցնել, եթե իրենց ձեռնտու չէ: Թե դրսի ուժերին կարևոր է, որ Հայաստանը չունենա կայուն և ուժեղ բանակ: Քանզի բոլորն էլ գիտակցում են, որ մեր ուժը, մեր այսօրվա օրն ու գալիք ապագան կախված է մեր պաշտպանության բանակից, մեր ամեն մի զինվորից:

Իրարանցում առաջացնելով՝ հայ ծնողին դրդում են իրենց որդիների դաստիարակել այնպես, որ նրանք խուսափում են լինել իսկական տղամարդ, մոռանում են լինել հայ, զինվոր՝ ազգի պաշտպան: Հայկական թույլ բանակը ձեռնտու է մեր հարևաններին, մենք իրավունք չունենք ներսից այն քանդել: Այս դեպքի մեղավորները թող պատժվեն օրենքի բոլոր խստություններով:

Սպանված զինվորին դին պետք է հանձնել հողին: Հանգիստ թողե՛ք զինվորի դին:  

Լուսանկարը՝ Tert.am-ից:

Արուսյակ Սիմոնյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում