Ազգ փառապանծ
Նմանատիպ
Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, հեյ ջան,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի, խոսքը՝ Աշոտ Գրաշու- Ազգ փառապանծ: Հատված Հայպետֆիլհարմոնիայի “Առնո Բաբաջանյան” համերգասրահում տեղի ունեցած հոբելյանական համերգից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում