Քաշքշուկ ոստիկանների և ժողովրդի միջև` Կառավարության շենքի դիմաց
18/05/2013 16:10
Նմանատիպ
Քիչ առաջ իրարանցում է սկսվել մի քանի տասնյակ ոստիկանների և ժողովրդի միջև:
Երբ ոստիկանները կառավարության մուտքի աստիճաններից փորձել են իջեցնել ցուցարարներին վերջիններս սկսել են հակառակվել, ինչի հետևանքով էլ քաշքշուկ է առաջացել:
Տեղում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ոստիկաններին պարբերաբար հրամայում է՝ պարզապես կանգնել և չհրահրել քաղաքացիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում