Վահան Տերյան․ Բանաստեղծություններ…

Վահան Տերյան․ Բանաստեղծություններ…

Երկու ուրվական

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք, ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չկամ…
Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք ես ու դու,
Ես էլ դու եմ ՝ ես չկամ։

Հեքիաթով կդյութես

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կփարվես մեղմորեն, կվտես, կվառես անթառամ՝
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կնստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն իմ սրտից, մութ խոհերն իմ հոգուց կգնան,
Լույսիդ դեմ կցրվեն ստվերները մռայլ
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կդառնան, կհագնեն ուրիշ փայլ։
Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կվառենք չմեռնող, չմարող կրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կնետենք և մարդկանց, և երկրին
և հեռուն ես ու ղուն։

Աչքերը խոր

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Ռրպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Գինով եմ, գինով եմ ես էլ․․․

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի։
Պոետ մի անտեր ու անտուն
Գիտեմ ես կորա՛ծ եմ, կորա՜ծ.
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում
Օ, երա՜զ է, երա՜զ ու երա՜զ…
Ինչ քաղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ…
Իսկ ներսում իմ, ներսում մի ասեղ
Ասղտում է՝ ննջե՜լ առհավետ…
Պարում են, երգում, վետերում,
Սահում ենք եթեր սա եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ «հանգյա՜վ ի սեր»…

Անջատման երգ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
Ւմ հոգին ծովերում անծանոթ – 
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,- 
Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չըգիտեմ…

Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.-
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հիվանդ

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։
Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել –
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…
Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս…
1907

Ցնորք

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու –
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,-
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…

Հետևեք մեզ նաև Telegram-ում