Ցույցն ավարտվեց. վարչապետը հեռացավ’ առանց ցուցարարների հետ հանդիպելու

Կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցն ավարտվեց: Հիշեցնենք, որ այն նվիրված էր շարքային Լյուքս Ստեփանյանի սպանությանն ու ծնողների կողմից զինվորի դիակը Երևան տեղափոխելու փորձի խոչընդոտմանը:

Վարչապետ Տ. Սարգսյանը հեռացավ կառավարությունից, առանց ցուցարարների հետ հանդիպելու։

Ցուցարարները ճանապարհեցին նրան «Մեր հայրենիք» օրհներգը երգելով։

Մի քանի ժամ տևած ցույցի մասնակիցների հիմմնական պահանջներից էր բացատրել, ինչու են բանակայինները արգելակել Գեղարքունիքից Երևան մարդկանց և զինվորի աճյունը տեղափոխող թափորը, ինչպես նաև ոչ մարտական կորուստների դեմ բողոք արտահայտելը։

Կառավարոության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը փոխանցել էր ցուցարարներին 5 հոգի ընդունելու վարչապետի պատրաստակամությունը, սակայն ցուցարարները պահանջեցին հրապարակային հնադիպում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում