Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին գալու են Հայաստան
Նմանատիպ
Լեգենդար Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորյա Թիերե-Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերե- Չապլինը, կայցելեն Հայաստան` ներկայացնելով իրենց համատեղ «Ղողանջ և պատրանք» ներկայացումը, որը կցուցադրվի հոկտեմբերի 3-ին և 4-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում։
Հրավերը ստացել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանից։
«Վիկտորյա Թիերե-Չապլինն ու Աուրելիա Թիերեն գալու էին Հայաստան մարտին, սակայն բանակցությունների արդյունքում որոշեցինք, որ գան հոկտեմբերին և իրենց նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան անել Երևանում»,- Panorama.am-ին տեղեկացրեց Հակոբ Ղազանչյանը։
Բեմադրության հեղինակը Վիկտորյա Թիերե Չապլինն է, դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերե Չապլինը, Ժեմ Մարտինեսը։
Ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում՝ Սպոլետո փառատոնին 2018 թ․ հուլիսի 9-ին և 15-ին: Այս ներկայացումը Վիկտորյա Թիերե Չապլինի և Աուրելիա Թիերե Չապլինի նախորդ 2 համատեղ աշխատանքների շարունակությունն է։
Ներկայացման մեջ Աուրելիան դառնում է կլեպտոման և գտնվում այն իրերի ազդեցության տակ, որոնք գողանում է՝ ենթարկվելով դրանց մանիպուլյացիային։ Անհավանական մեխանիզմները, երգիծական երաժշտական տուփերը և այլ անակնկալներ ներկայացման ժամանակ կընդգծեն նրա ուղին՝ դառնալով իր ճանապարհը։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում