Բակո Սահակյանը Մարտին Վարդազարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լևոն Մալխասյանին և Աշոտ Առաքելյանին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի և խոր պատկերացում կազմել մշակույթի ոլորտում տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Բակո Սահակյանը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին հանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, իսկ արվեստագետ Աշոտ Առաքելյանին՝ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման վկայական՝ բարձր գնահատելով նրանց ներդրումն Արցախում մշակույթի զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում