Յուրա Մովսիսյանը կիսվել է տպավորություններով

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի «Կրասնոդար» – «Սպարտակ» խաղից Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է իր տպավորությունների մասին.

-Ինձ համար մի քիչ տարօրինակ էր խաղալ մի թիմի հետ, որին ես շատ եմ սիրում, բայց շատ գոհ եմ հաղթանակի առթիվ: «Կրասնոդարը» ապացուցեց, որ շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված եւ ինչու են մրցակիցները միշտ դժվար խաղեր անցկացնում նրանց դեմ: Իսկ ինձ հաճելի էր վերադառնալ Կրասնոդար, խաղալ մի մարզադաշտում, որտեղ հաճելի հուշեր ունեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում