Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուիզ Մանուկյան-Սիմոնին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք: Այս մասին ասվում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

«Դուք փայլուն շարունակողն եք բարեգործության այն լավագույն ավանդույթների, որոնք եղել են և կան հայ իրականության մեջ: Տարբեր ժամանակներում և պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն և իրականացնել ազգանպաստ և հայրենանվեր ծրագրեր: Ձեր ծանրակշիռ հանձնառություններով, տևական և արգասաբեր գործունեությամբ արժանիորեն վաստակել եք մեծ հեղինակություն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում