Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում