«Խազեր» երգչախումբ․ Կոմիտաս

«Խազեր» երգչախումբ․ Կոմիտաս

ՀԱԲՐԲԱՆ (Զուգերգ)

Տղա.
Հաբրբա՛ն:

Աղջիկ.
Ջանե՜, ջա՜ն:

Տղա.
Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրունն ինձ չի տա,
Աստըծու կերն երեսին:

Աղջիկ.
Հաբրբա՛ն:

Տղա.
Ջանե՜, ջա՜ն:

Աղջիկ.
Սարի թրթնջուկ թազա.
Մեղր ու շաքար քեզ մազա,
Ինձ պես նազանի աղջիկ,
Քեզ պես տղին ո՞նց սազա:

Տղա.
Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
Չորեք դիմաց ծամ ունիս.
Խունջիկ-մունջի մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունիս:

Աղջիկ.
Գութանը հոլա, հոլա,
Գութանիդ տակը քոլ ա.
Քանի գժություն անես,
Քեզի առնողը տոլ ա:

Տղա.
Ձեր տան տակի վար կանեմ,
Չար ագռավին քար կանեմ,
Թող իմ սիրածն ինձի տան,
Գժությունս թարկ կանեմ:

Աղջիկ.
Ջուրը իր ճամփով կերթա,
Ցողածը վարդի թերթ ա.
Ինձ սիրող կտրիճ տղեն
Հազարի մեջ մի բերդա:

Տղա.
Բուսել ես բաղի միջին,
Շամամի թաղի միջին.
Գիշեր-ցերեկ միալար
Դու ես իմ խաղի միջին:

Աղջիկ.
Աշուղի պես խա՛ղ ասա,
Բլբուլի պես տա՛ղ ասա.
Ինչքան որ գովես՝ արժեմ,
Իմ մոր գովակա՛ն փեսա:

ԿՈՏ ՈՒ ԿԵՍ

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,
Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Ըռեսներ ժողվան եկան խորվածի համար,
Գուսաններ ժողվան եկան գովելու համար,
Ազաբներ ժողվան եկան թամաշի համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

ԶԱՐ ԶԸՆԳԸ

 

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

ՋԱՆ ԳԱՌՆՈՒԿ

Կապեմ վըզիդ զընգ-զանգակ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Դե՛, հե՛, ջա՛ն:
Օրը տաք է, արեգակ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Ջա՛ն, գառնուկ:

Դաշտը բոլոր կանաչ խոտ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Հավք իջավ երկընքուց,
Նըխշուն թելեր ուր կըտուց,
Հայ էնեց, հույ էնեց,
Իմ տամբուրեն հանգցըցուց:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարեն օլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Դաշտը բոլոր կանաչ խոտ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Դե՛, հե՛, ջա՛ն:
Արի տանեմ քեզ արոտ,
Դե՛, հե՛, զընգը, զընգը,
Ջա՛ն, գառնուկ:

Կոմիտաս

Գյումրու «Խազեր» երգչախումբ: Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Անի Նավասարդյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում