«Բարեւ Երեւան»-ի` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հայցի դատավճիռը կհրապարակվի այսօր

Այսօր’ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանը կհրապարակի «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի’ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հայցի դատավճիռը: Այս մասին հաղորդում են «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան ներկայացրեց «Բարեւ Երեւան» դաշինքի հայցադիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում