Ադրբեջանի կրոնական դիվանագիտությունը հաջողության հասավ

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ազատ է արձակվել Իրանի Թավրիզ քաղաքում «հակաիրանական գործունեություն ծավալելու համար» ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետ Խալիդա Խալիդը և նրա վարորդ-օգնական Շամալ Հուսեյնովը: Այս մասին լրատվական կայքին տեղեկացրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իսկ «haqqin.az» լրատվական կայքը փոխանցում է Իրանում պաշտոնական այցով գտնվող Միլի Մեջլիսի պատգամավոր Էլդար Իբրահիմովի հավաստումները, որ ազատ արձակվածներն շուտով կվերդառնան հայրենիք:

Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի էին ունեցել ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը՝ հակաիրանական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Խալիդան ևս չորս ադրբեջանցիների հետ ձերբակալվել էր «Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժում» կազմակերպության անդամ Մուհամմադ Ռաշիդիի բնակարանում:

Պաշտոնական Բաքուն ձերբակալությունների առնչությամբ երկու բողոքի նոտա էր հղել Իրանի արտգործնախարարությանը: Սակայն պաշտոնական նոտաները ոչ մի ազդեցություն չէին ունեցել: Այդ ժամ ադրբեջանցիները հիշել էին Իրանի հետ կրոնական նույն՝ շիա ուղղությանը պատկանելու փաստը ,և մայիսի 18-ից պաշտոնական այցով Իրան գործուղել Կովկասի մուսուլմաների վարչության ղեկավար Այլաշյուքուր Փաշազադեին:

Իրանի նախագահ Ահմադինեջադի և գերագույն հոգևոր առաջնորդ Համենիի հետ հանդիպումները տալիս ես իրենց սպասված արդյունքը: Ինչպես հաղորդում է «contact.az» լրատվական կայքը հենց Փաշազադեն է կարողացել հարթել իրավիճակը:
Սակայն իրանական ԶԼՄ-ները պարբերաբար ակնարկում են, որ Ադրբեջանում  կան հարյուրավոր իրանցի բանտարկյալներ, որոնց ազատման մասին ևսպետք է մտածել:

Աննա Բարսեղյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում