Հովիկ Աբրահամյանը` գազի գնի թանկացման մասին

Այսօր ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսելով գազի գնի թանկացման մասին նշեց, որ մայիսի 23-ին տեղի է ունենալու գազի գնի վերաբերյալ քննարկում’ վարչապետի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մասնակցությամբ:

Այս խնդրի շուրջ խոսելիս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան իրավիճակը պարզելու համար որոշ հարցեր է ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Փոստանջյանը հարցրել է. չե՞ք կարծում, որ Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է սա»: Ի պատասխան հարցադրմանը Հ. Աբրահամյանը կտրուկ պատասխանել է`

«Ոչ, չեմ կարծում»:

Աստղիկ Սահակյան 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում