Էրդողանի ճակատագիրը 4 պատգամավորների ձեռքում է
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է գալիք տարում Թուրքիայում սպասվող երեք խոշոր ընտրությունների մասին: Խոսքը 2014թ-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական ընտրությունների և սահամանադրական փոփոխություններ կատարելու հանրաքվեի մասին է:
Ինչպես տեղեկանում ենք «Todayszaman»-ից, Էրդողանը մասնավորապես ասել է. « Սահամանադրական փոփոխություններ կատարելու համար մեզ անհրաժեշտ է մինիմում 330 կողմ ձայն Մեջլիսում: Սակայն համոզված չեմ, որ խորհրդարանական հանձնաժողովը միասնական որոշման կգա սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ»:
Ներկայումս Թուրքիայում իշխող Էրդողանի « Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ) Մեջլիսում ունի Մեջլիսում ունի 326 տեղ, ուստի Էրդողանն ակնկալում է աջակցություն նաև ընդդիմադիրների կողմից:Էրդողանը հենց մտահոգություն է հայտնել այդ չորս ձայների կապակցությամբ, որոնք էլ վճռորոշ կլինեն իր համար:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ օրինագծի տապալման դեպքում իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը նաև գործող սահամանադրության շրջանակներում:
Հիշեցնենք, որ համաձայն գործող սահամանադրության Էրդողանը չի կարող այլևս առաջադրվել պատգամավոր և դառնալ վարչապետ, ուստի սահամանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հենց Էրդողանի համար է: Վերջինս ցանկանում է երկրի ղեկը իր ձեռքում պահել՝ որպես նախագահ: Ըստ այդմ էլ պառլամենտական Թուրքիան ցանկանում են վերափոխել նախագահականի: Այսպիսով, Էրդողանը հույս ունի ևս մեկ տասնամյակ ղեկավարելու Թուրքիան և բավարարելու սեփական ամբիցիաները՝ գերազանցել Աթաթուրքին:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում