Այսօր Իկեր Կասիլյասի ծննդյան օրն է

Արքայական ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Ֆուտբոլիստը դարձավ 32 տարեկան:

Կասիլյասը ծնվել է 1981 թ. մայիսի 20-ին Մադրիդում և իր ամբողջ կարիերան անցկացրել մադրիդյան «Ռեալում», որտեղ հայտնվել է 8 տարեկան հասակում:1999/2000 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Իկերը, փոխարինելով Բոդո Իլլգներին, օգնում է թիմին հաղթել «Վալենսիային»: Այդ օրվանից նա աչքի ընկավ և գնահատվեց շատերի կողմից: 2000թ. Կասիլյասը որպես պահեստային դարպասապահ Իսպանիայի ազգային հավաքականի հետ մեկնում է Եվրոպայի առաջնությանը և դուրս է գալիս խաղադաշտ:

Իկերը 2011/2012թթ-ին Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ դառնում է չեմպիոն, հավաքականի հետ 2008-ին’Եվրոպայի, իսկ արդեն 2010 թ-ին’ աշխարհի չեմպիոն: Նույն տարում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվում է լավագույն դարպասապահ: Երկու տարի անց’2012 թվականին հավաքականի հետ հաղթանակ են տոնում նաև Եվրո-2012-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում