Հենրիխ Մխիթարյան. «Շարլ Ազնավուրն էր Հայաստանի գլխավոր դեսպանն աշխարհում»

Հենրիխ Մխիթարյան. «Շարլ Ազնավուրն էր Հայաստանի գլխավոր դեսպանն աշխարհում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը համարվում է մեդիադաշտում Հայաստանի գլխավոր դեմքերից մեկը, համոզվածություն է հայտնել, որ իրականում Հայաստանի գլխավոր դեսպանն աշխարհում Շարլ Ազնավուրն էր: «Ինչ արել է Ազնավուրը Հայաստանի համար, անհամեմատ շատ է նրանից, ինչ ես եմ անում: Մարդիկ կան, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ տարված են արվեստով եւ նրանց Ազնավուրն է սրտամոտ:

Մաեստրոյի մահը ցնցել է Մխիթարյանին: «Մեզանից հեռացավ մեծ արվեստագետը: Ազնավուրի ստեղծագործությունները եւ նվիրվածությունը ՀԱյաստանին ընդմիշտ կմնան մեր սրտերում: Մեզ համար, ինձ համար Դու կմնաս որպես հրաշալի», – ասել է ֆուտբոլիստը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում